Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» համաձայնագրից

21 Մայիս, 2020 23:48
 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» համաձայնագրից

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» համաձայնագրից, սակայն դրա վերականգնումը հնարավոր է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, սակայն Ռուսաստանը հավատարիմ չի մնացել պայմանագրին: Քանի դեռ դա այդպես է, մենք դուրս կգանք: Սակայն շատ լավ հնարավորություն կա, որ մենք կարող ենք հասնել նոր համաձայնագրի կամ ինչ-որ բան կանենք, որպեսզի կրկին միասին վերադարձնենք այդ համաձայնագիրը»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հստակեցրել է, որ Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից 6 ամիս հետո։ Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները կարող են վերանայել այդ որոշումը, եթե Մոսկվան հավատարիմ մնա պայմանագրին։

Իր հերթին, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտնել է, որ Մոսկվայի կողմից պայմանագրի որևէ խախտում չի եղել:

«Մենք հերքում ենք հիմնադրար համաձայնագրից դուրս գալը ինչ-որ տեխնիկական խնդիրների առկայությամբ արդարացնելու ցանկացած փորձ: Ոչինչ չի խանգարում տեխնիկական խնդիրները քննարկել, որոնք ԱՄՆ-ն այսօր փորձում է ներկայացնել որպես խախտումներ Ռուսաստանի կողմից»,- նշել է ռուս պաշտոնյան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին