Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Հրազդանում 57–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա անչափահասին․ վարորդը փախուստի չի դիմել

21 Մայիս, 2020 23:00
Հրազդանում 57–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա անչափահասին․ վարորդը փախուստի չի դիմել

Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 14:20-ի սահմաններում Հրազդանի բնակիչ, 57-ամյա Մհեր Հ.-ն իր վարած Hover մակնիշի 78 MQ 008 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 16-ամյա Վանիկ Պ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Հրազդանի բաժին: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Հրազդանի թիվ 12 ավագ դպրոցում: 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին