Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ․ Արցախի ԱՆ

21 Մայիս, 2020 22:17
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ․ Արցախի ԱՆ

Արցախում ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։ 

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից:

Այսպիսով, կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին