Կարևոր իրադարձություններ

Գյումրիում այրվել է առանձնատան ձեղնահարկն ու կտուրը․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

21 Մայիս, 2020 21:52
Գյումրիում այրվել է առանձնատան ձեղնահարկն ու կտուրը․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 18:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 69 տան տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Գյումրի քաղաքի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել է նաև մեկ այլ մարտական հաշվարկ:

Նշվում է, որ հրշեջներն ու քաղաքացիները մարել են Համլետ Իսահակյանին պատկանող թիվ 69 տան մանսարդային տանիքում առաջացած կրակը:

Ամբողջությամբ այրվել է մանսարդային տանիքը, մի քանի պատուհան, դուռ և տանիքում գտնվող շինարարական փայտն ու կենցաղային իրեր: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին