Կարևոր իրադարձություններ

Գյումրիի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

21 Մայիս, 2020 21:38
Գյումրիի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 09:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խ.Հայրիկ փողոցում՝ նախկին հեծանիվի գործարանի մոտակայքում գտնվող տնակում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խ.Հայրիկ փողոցի տնակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:34-ին, մարվել՝ 09:42-ին: Այրվել են տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 5 քմ)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին