Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն կորոնավիրուս դեմ պայքարելու համար լրացուցիչ 1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին

21 Մայիս, 2020 20:03
ԱՄՆ-ն կորոնավիրուս դեմ պայքարելու համար լրացուցիչ 1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին

ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, լրացուցիչ 1 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից։ 

Այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․

Պատրաստել լաբորատոր համակարգերը

Ակտիվացնել դեպքերի հայտնաբերումը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը

Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը

Խթանել ռիսկերի հաղորդակցումը:

Նշվում է, որ մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ $2,7 միլիոնի ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանին առավել արդյունավետ արձագանքելու COVID-19 համավարակին։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին