Կարևոր իրադարձություններ

Արցախում ստացվել են թեստավորված 34 փորձանմուշի հետազոտության արդյունքները. Արցախի ԱՆ

21 Մայիս, 2020 19:39
Արցախում ստացվել են թեստավորված 34 փորձանմուշի հետազոտության արդյունքները. Արցախի ԱՆ

Արցախում նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։ 

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 29 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Հանրապետական բժշկական կենտրոնում է գտնվում 21 քաղաքացի, 8-ն արդեն ապաքինվել են:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 669 թեստավորում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին