Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին (լուսանկար)

21 Մայիս, 2020 18:02
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին (լուսանկար)

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը:

Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա Վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

 

Լրահոս

Դիտել ավելին