Կարևոր իրադարձություններ

Ապաքինվել է նոր կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինը

21 Մայիս, 2020 17:45
Ապաքինվել է նոր կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինը

Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%֊ը, այս մասին հայտնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։

Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից: Նա որոշեց իր ոտքով մոտենալ տաքսուն:

 

Լրահոս

Դիտել ավելին