Կարևոր իրադարձություններ

23 հղի վարակված է կորոնավիրուսով. նախարար

21 Մայիս, 2020 12:55
23 հղի վարակված է կորոնավիրուսով. նախարար

 Այսօր՝ մայիսի 21-ին, կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 23 հղի և 270 երեխա կա: 

«Երեկվա դրությամբ 270 երեխա կա, իհարկե, երեխա ասելով նկատի ունեմ մինչև 18 տարեկան պացիենտներին։ 2 երեխա ունի թոքաբորբ, ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»,- ասաց Թորոսյանը: 

Հիշեցնենք, որ մայիսի 22-ից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մի շարք քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից կվերադառնան տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:

 

Լրահոս

Դիտել ավելին