Կարևոր իրադարձություններ

Վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ ասիմպտոմ պացիենտներին կուղարկենք տուն. նախարար

21 Մայիս, 2020 12:27
Վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ ասիմպտոմ պացիենտներին կուղարկենք տուն. նախարար

Մայիսի 22-ից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մի շարք քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից կվերադառնան տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին կառավարությում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Մայիսի 22-ից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ ասիմպտոմ պացիենտներին կուղարկենք տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը տանը, իհարկե, բժիշկների հսկողությամբ։ Նոր քաղաքացիները, որոնց մոտ կհաստատվի կորոնավիրուսը, սակայն փաստացի չեն ունենա բուժօգնության կարիք՝ կմնան տանը, կրկին բժիշկների հսկողությամբ։ Մենք չենք բացառում, որ ասիմպտոմ դեպքերը կարող են ինչ-որ փուլում բուժման կարիք ունենալ, և մենք պետք է բաց չթողնենք այդ կարիքի բացահայտման պահը, ինչից հետո շատ արագ կերպով կարողանանք կազմակերպել տվյալ քաղաքացու բուժման պրոցեսը»,- ասաց նախարարը։ 

Նախարարը հավելեց, որ այդ քաղաքացիներին ոչ թե զրկում են բուժման հնարավորությունից, այլ փոխում են ռազմավարությունը: 

Արսեն Թորոսյանի խոսքով՝ արդեն իսկ սկսվել է հեռավար ուսուցման դասընթացներ առողջապահության առաջնային օղակների բուժաշխատողների հետ, որպեսզի աշխատանքը լինի համակարգված: 

Հիշեցնենք, որ այսօր հրապարակված տվյալներով Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 335 նոր դեպք: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին