Կարևոր իրադարձություններ

Պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի, սովորենք դիմակ կրելու մշակույթին. Արսեն Թորոսյան

21 Մայիս, 2020 12:07
Պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի, սովորենք դիմակ կրելու մշակույթին. Արսեն Թորոսյան

«Պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի, սովորենք դիմակ կրելու մշակույթին»: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, կառավարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով՝ պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կախնելու համար,  և ես չեմ բացառում, որ այն կարող է տևել 1-2 տարի: Ես բազմիցս նշել եմ, որ պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի: Իհարկե, դա չի նշանակում, որ դիմակները լ պետք է կրեն այնպես ինչպես ցանկանում են, որովհետև կա դրանք կրելու կանոներ: Մենք պետք է այդ մշակույթը, սովորույթը մեր մեջ ձևավորենք, այնպես ինչպես ամեն երեկո լվանում ենք մեր ատամները: Մենք դժբախտաբար պետք է հավելյալ վարկագիծ դրսևորենք, որպեսզի պաշտպանված լինենք՝ հիվանդության տարածումից:» 

Արսեն Թորոսյանը չբացառեց, որ կլինեն քաղաքացիներ, ովքեր չեն կարողանա դիմակ կրել ՝ տարբեր հիվանդությունների պատճառով: Նախարարն ասաց, որ այդպիսի մարդիկ պետք է հսկողության տակ լինեն, ոչ թե օրինակ աշխատավայրում վարակեն մյուսներին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին