Կարևոր իրադարձություններ

Փոփոխություն. Հետախուզական ֆունկցիա՝ ՏՄՊՊՀ-ին. «Ժամանակ»

21 Մայիս, 2020 09:41
Փոփոխություն. Հետախուզական ֆունկցիա՝ ՏՄՊՊՀ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Սակայն փոփոխություններն այնքան մեծ են, որ կարելի է խոսել նոր օրենքի մասին:

Հետաքրքիրն այն է, որ օրենքը ընդունվելու դեպքում հանձնաժողովին հնարավորություն կտա ունենալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթ, բացի այդ՝ վերացվելու է տուգանքի առավելագույն չափը: Տուգանքի առավելագույն շեմի վերացումը բացատրվում է այն հանգամանքով, որ շատ տնտեսվարողներ հակամրցակցային գործունեություն իրականացնելիս նկատի են ունենում, որ դրանից ստացվող շահույթը ավելի շատ է լինելու, քան տուգանքի չափը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին