Կարևոր իրադարձություններ

Ինչո՞վ է զբաղվելու ԿԲ նախագահը պաշտոնը թողնելուց հետո. «Հրապարակ»

21 Մայիս, 2020 08:41
Ինչո՞վ է զբաղվելու ԿԲ նախագահը պաշտոնը թողնելուց հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կենտրոնական բանկը 12 տարի նախագահած Արթուր Ջավադյանն այս տարվա հունիսի 12-ին վերջին անգամ աշխատանքի կգնա ԿԲ նախագահի պաշտոնում։ Հաջորդ օրվանից նրան կփոխարինի ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը՝ Բաբկեն Արարքցյանի փեսան, ով 2018-ից ԿԲ խորհրդի անդամ էր եւ օրեր առաջ Ազգային ժողովի կողմից ԿԲ նախագահ ընտրվեց։

Ինչո՞վ է զբաղվելու պաշտոնը թողնելուց հետո պրն Ջավադյանը՝ հարցրինք ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանին։ «Հանգստանալու է՝ երկրում»,- ասաց նա։

Իսկ այլ պլաններ ունի՞, ի՞նչ գործով է զբաղվելու։ Բերբերյանն ասաց․ «Այս պահին՝ չէ, իր առաջիկա պլաններն են՝ մի քիչ հանգստանալ»։ Հրաժեշտի երեկո կազմակերպելո՞ւ են Ջավադյանի համար։ «Եթե լինի էլ, կլինի բանկի ներսում, բանկից դուրս ուրիշ բան չենք նախատեսել»։ Ի դեպ, ինքը՝ Բերբերյանը, կմնա այս պաշտոնում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին