Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    487,5

  • EUR

    525
    539

  • RUB

    6,67
    7,02

Կարևոր իրադարձություններ

Սմբատ Գոգյանի ճակատագիրը՝ անհայտ. վարչապետը դեռ ժամանակ ունի. «Ժողովուրդ»

21 Մայիս, 2020 07:59
Սմբատ Գոգյանի ճակատագիրը՝ անհայտ. վարչապետը դեռ ժամանակ ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով,  Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը գրված է մայիսի 22-ի ամսաթվով: Ըստ մեր տեղեկությունների, իշխանությունների շատ ներկայացուցիչներ հույսեր ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոգյանի հրաժարականը չի ընդունելու ու նրան հրավիրելու է՝ հարցը քննարկելու ու լուծում գտնելու համար:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանության շատ ներկայացուցիչներ հանրային ձեւով իրենց դժգոհությունը չեն ներկայացնում Գոգյանի հրաժարակի հետ կապված, բայց քննարկումների ժամանակ, «ներքին» խոսակցությունների ժամանակ հայտարարում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել այս հարցում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սմբատ Գոգյանից պարզել՝ արդյոք ինքը տեղյակ է իր դիմումի «ճակատագրից», սակայն վերջինս հայտարարեց, թե որեւէ տեղեկություն չունի: Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ դիմումն ուղարկվել է ՀՀ վարչապետին: Իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը նշեց. Վարչապետն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն արդեն հայտնել է այն պաշտոնյաների մասին, որոնք սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս աշխատանքից։ Երբ որոշում լինի Դուք դրա մասին կտեղեկանաք»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին