Կարևոր իրադարձություններ

Ոստիկանություն բերման ենթարկված 34-ամյա տղամարդը հետախուզվում էր նաև ՌԴ իրավապահների կողմից

21 Մայիս, 2020 00:32
Ոստիկանություն բերման ենթարկված 34-ամյա տղամարդը հետախուզվում էր նաև ՌԴ իրավապահների կողմից

Մայիսի 19-ին, ժամը 20.00-ին, Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի մի տնից ոստիկանության Արթիկի բաժին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել 34-ամյա Եզնիկ Վ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Պարզվել է, որ նա ապրիլի 9-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Խաբարովսկ քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին