Կարևոր իրադարձություններ

Վերին Արտաշատ գյուղում 22-ամյա երիտասարդը դանակահարել է համագյուղացուն․ երիտասարդը ձերբակալվել է

20 Մայիս, 2020 23:14
Վերին Արտաշատ գյուղում 22-ամյա երիտասարդը դանակահարել է համագյուղացուն․ երիտասարդը ձերբակալվել է

Մայիսի 16-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 23-ամյա մի երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Տուժողն ի վիճակի չէր հաղորդում տալու: 

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ մայիսի 15-ին, ժամը 23-ի սահմաններում, Վերին Արտաշատ գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ:

Բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, կասկածվողը ոչ միայն ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին, այլև ներկայացրեց հանցագործության գործիք դանակը:

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին