Կարևոր իրադարձություններ

Չեխիայի Խորհրդարանի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված Սենատի փոխնախագահի ներկայացված բանաձևը

20 Մայիս, 2020 22:13
Չեխիայի Խորհրդարանի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված Սենատի փոխնախագահի ներկայացված բանաձևը

Այսօր՝ մայիսի 20-ին, Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ բանաձևը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին