Կարևոր իրադարձություններ

Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող 8.000 սոցիալապես անապահով ընտանիքների փաթեթներ կտրամադրվեն

20 Մայիս, 2020 21:29
Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող 8.000 սոցիալապես անապահով ընտանիքների փաթեթներ կտրամադրվեն

Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը շրջեցին Հայկական Կարմիր խաչի ընկերությունում և հետևել են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ձեռք բերված պարենի ու հիգիենայի պարագաների փաթեթավորման և նախապատրաստման աշխատանքներին, որոնք կտրամադրվեն Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող 8.000 սոցիալապես անապահով ընտանիքների։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ 

«Ինչպես տեսնում եք, աշխատանքների ընթացքում ձեռնարկված են բոլոր պաշտպանական միջոցները։

Ուրախ ենք գործակցել Եվրամիության հետ և աջակցել Հայկական կարմիր խաչի ընկերությանը և ՀՀ կառավարությանը ՔՈՎԻԴ19-ի արձագանքման աշխատանքներում»,- ասված է դեսպանության հաղորդագրությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին