Կարևոր իրադարձություններ

Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը․ միջոցառումները միտված են ԶՈՒ ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանմանը

20 Մայիս, 2020 19:21
Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը․ միջոցառումները միտված են ԶՈՒ  ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանմանը

Երեկ՝ մայիսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները միտված են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունների խթանմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021թթ. ազգային ծրագրի իրականացման հարցում ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակմանը:

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերը ստորագրվում են 2014 թվականից և թիրախավորում են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հիմնահարցերը:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին