Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, 4 ապաքինված․ իրավիճակը՝ Գեղարքունիքի մարզում

20 Մայիս, 2020 18:59
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, 4 ապաքինված․ իրավիճակը՝ Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ:

Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 290 դեպք, որից առողջացել են 119 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր եւ Զոլաքար համայնքներում»:

 

Լրահոս

Դիտել ավելին