Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին սպառնում է «Հաղթանակ» կամրջից ցած նետվել

20 Մայիս, 2020 18:36
Քաղաքացին սպառնում է «Հաղթանակ» կամրջից ցած նետվել

«Հաղթանակ» կամրջի վրա քաղաքացին անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն 30 րոպե է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, փրկարար հոգեբանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Հաղթանակ» կամրջի վրա համոզում են կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի:

Ոստիկանությունը պարզում է նաև քաղաքացու ինքնությունը, ինչպես նաև ինչն է պատճառը, որ նա դիմել է նման քայլի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին