Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում ավտոմեքենա է այրվել․ կա մեկ զոհ և 3 տուժած

20 Մայիս, 2020 18:14
Էջմիածնում ավտոմեքենա է այրվել․ կա մեկ զոհ և 3 տուժած

Այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։ 

Այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և 3 տուժած։ Տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ-ում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին