Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի գույքերի վրա դրված կալանքը չի վերացվի

20 Մայիս, 2020 17:35
Սերժ Սարգսյանի գույքերի վրա դրված կալանքը չի վերացվի

Առաջին ատյանի դատարանն այսօր որոշել է մերժել պաշտպանների բողոքը՝ Սերժ Սարգսյանի գույքերի վրա կալանք դնելու վերաբերյալ նախաքննական մարմնի, ինչպես նաև դրա դեմ ներկայացված բողոքը հսկող դատախազի կողմից մերժելու որոշումների դեմ:Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից: 

Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանի գույքերի վրա կալանք էր դրվել: Պաշտպանները որոշումը բողոքարկել էին քննիչին և դատախազին: Վերջիններիս կողմից մերժում ստանալով՝ որոշումը բողոքարկվել էր դատական կարգով:

 

Լրահոս

Դիտել ավելին