Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը եզակի ցեղատեսակի առյուծ է նվիրելու Կենդանաբանական այգուն. տեսանյութ

20 Մայիս, 2020 15:55
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը եզակի ցեղատեսակի առյուծ է նվիրելու Կենդանաբանական այգուն. տեսանյութ

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և դրան կից գրառում կատարել.

«Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները լույս աշխարհ գալով շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը:

Եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին ես անձամբ եմ մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել և ամուր կանգնած է ոտքերի վրա:

Եվ հիմա բացառիկ այդ կենդանուն Հունիսի 1-ին ընդառաջ ես պարտաստվում եմ նվիրել Երևանի կենդանաբանական այգուն: Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը:

Իսկ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում եմ ամենօրյա հոգատարությամբ խնամել և հոգ տանել…»

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին