Կարևոր իրադարձություններ

Ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող ընկերություններից գրեթե կեսը փակ է եղել. «Ժողովուրդ»

20 Մայիս, 2020 09:37
Ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող ընկերություններից գրեթե կեսը փակ է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«COVID-19 համավարակով պայմանավորված՝ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Հայաստանի վիճակագրական կոմիտեն սպառողական գների ինդեքսի հաշվարկումն այլ կերպ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 427 անվանում ապրանք-ծառայություններից գների արձանագրում իրականացվել է 386-ի գծով:

Մնացած 41 ապրանքծառայությունների վերաբերյալ տվյալները բացակայել են: Կոմիտեից տեղեկանում ենք, որ արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափակումները հանգեցրել են մանրածախ առեւտրի եւ ծառայություն մատուցող բազային որոշ կազմակերպությունների գործունեության ժամանակավոր դադարեցմանը, ինչն անհնար է դարձրել որոշակի ապրանքների կամ ծառայությունների գների գրանցումը: ՀՀ սպառողական շուկայում գնադիտարկումներն իրականացվում են շուրջ 4500 կազմակերպություններում:

Դրանցից պարենային ապրանքների գծով դիտարկվում են շուրջ 620-ը: Միեւնույն ժամանակ շուրջ 3880 ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններից շուրջ 1800-ը կամ 46.4%-ը ժամանակավորապես փակ են եղել: Արդյունքում դրանցում գների գրանցում չի իրականացվել: Միեւնույն ժամանակ կոշիկ եւ հագուստ, խոշոր եւ մանր կենցաղային տեխնիկա, շինանյութեր, կահույք, ինչպես նաեւ հանրային սնունդ մատակարարող կազմակերպություններն ունեցել են առեւտրի առցանց հարթակ, ինչի արդյունքում հնարավոր է եղել իրականացնել գների դիտարկում»:

 

Լրահոս

Դիտել ավելին