Կարևոր իրադարձություններ

Թեժ քննարկումներ. դատախազի որ տեղակալը կգլխավորի ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը. «Ժողովուրդ»

20 Մայիս, 2020 09:09
Թեժ քննարկումներ. դատախազի որ տեղակալը կգլխավորի ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ «ժողովուրդ» օրաթերթը կառավարության ղեկավարին հարց էր ուղղել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շուրջ՝ հետաքրքրվելով նաև, թե օրինակ ինչ է սպասվում Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերության և Մանվել Գրիգորյանի ունեցվածքի պարագայում, երբ արդեն գրավադրված են նրանց գույքերը: Ի պատասխան ՀՀ վարչապետը նշել էր. «Այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու՝ գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի այդ հարցի մասին»:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Դատախազության ներսում արդեն քննարկումներ կան, թե ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: որպես ամենահավանական թեկնածու շրջանառվում է այժմ դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Մելքոնյանի անունը: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ ճշտելու ինֆորմացիան, որտեղից հայտնեցին. «Այս փուլում այդ ստորաբաժանման մեջ ընդգրկվելիք դատախազների, գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է: Ամբողջ համալրման գործընթացը լինելու է հրապարակային, մրցակցային և բոլորը տեսնելու են՝ ովքեր են դիմել և ովքեր են նշանակվել», – նշեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նկատենք, որ չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը ստորագրել է մայիսի 11-ին և այն պետք է ուժի մեջ մտնի 10 օր անց՝ այսինքն մայիսի 21-ից, սակայն  ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը կարող է սկսվել միայն Գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Եվ ինչպես պարզվեց, այդ օրն այնքան էլ մոտ չէ»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին