Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    532
    546

  • RUB

    6,85
    7,2

Կարևոր իրադարձություններ

Համավարակի դեմ պայքարն արդյունավետ չի լինի, եթե չփոխվի մարդկանց վարքագիծը. «Հայաստանի Հանրապետություն»

20 Մայիս, 2020 09:05
Համավարակի դեմ պայքարն արդյունավետ չի լինի, եթե չփոխվի մարդկանց վարքագիծը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Մայիսի 18-ից հանրային տրանսպորտի ամբողջովին գործարկումը, առևտրի կետերի բացումը, հանրային սննդի օբյեկտների ծառայությունների մատուցումը, մարզասրահների և այլ վայրերի շահագործումը բոլորովին նոր իրավիճակ են պարտադրում: Բոլոր սահմանափակումների թուլացումները որքան էլ ուղեկցվեն համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, դրանք չեն կարող արդյունավետ լինել, եթե չփոխվի մարդկանց վարքագիծը և չմեծանա սոցիալական պատասխանատվությունը:

Ինչպե՞ս պետք է ազգաբնակչությանը նոր իրավիճակին ինտեգրել և դիմակներ կրելը պարտադիր կենսական պահանջ դարձնել, այս և այլ հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանի հետ:

Սահմանափակումների վերացումը և բնակչության պահանջներին ընդառաջ գնալը, նրա դիտարկմամբ, պետք է փոխադարձաբար մեծացնեն ժողովրդի սոցիալական պատասխանատվությունը և նոր մշակույթին ինտեգրեն:

Որքան համահունչ մոտեցումներ լինեն, այնքան ինֆեկցումը և մահացության ցուցանիշը հետագայում ավելի ցածր կլինեն: Վարակաբանի խոսքով՝ պարետի հրամանով առաջ քաշված նոր մոտեցումներն ու պահանջները պետք է կիրառելի լինեն անխտիր բոլորի համար, և կիրառելի ոչ միայն հասարակական տրանսպորտում, երթուղային տաքսիում, այլև առևտրի կենտրոններում և հանրային այլ վայրերում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին