Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 5 միլիոնի․ Worldometers

20 Մայիս, 2020 00:30
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 5 միլիոնի․ Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4,964,368-ի, մահացել է՝ 323,509-ը, ապաքինվել են՝ 1,948,546-ը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 93,051 մարդ, վարակվել՝ 1,563,748-ը:

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Ռուսաստանն է ՝ 299,941, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 2,837 մարդ ։

Երրորդն Իսպանիան է, որտեղ գրանցված վարակերի թիվը հասել է 278,803-ի, մահերինը՝ 27,778-ի։

Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 151,615-ի, այստեղ մահացել է 4,199 մարդ։

Իրանում վարակվածների թիվը հասել է 124,603-ի, այստեղ մահացել է 7,119 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին