Կարևոր իրադարձություններ

Վրաստանում այլևս արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ․ Վրաստանի վարչապետ

20 Մայիս, 2020 00:14
Վրաստանում այլևս արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ․ Վրաստանի վարչապետ

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվելու է արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է Новости-Грузия-ն։

Նշվում է, ու վարչապետը քաղաքացիներին կոչ է արել նաև արտակարգ դրության չեղարկումից հետո պահպանել այդ միջոցառումներն ու հետևել մասնագետների խորհուրդներին:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը կիջնի զրոյի այն դեպքում, եթե մենք չմտածված, արագ հանելով բոլոր սահմանափակումները, վտանգի ենթարկենք երկիրը, յուրաքանչյուր քաղաքացուն և երկրի տնտեսական վերածնունդը ։

Այդ պատճառով մեզ պետք են այդ սահմանափակումները, սակայն արտակարգ դրություն եւ պարետային ժամ պետք չէ, ուստի մենք դիմել ենք խորհրդարանին, որպեսզի այդ սահմանափակումները լինեն ողջամիտ, արդյունավետ եւ ուղղված կոնկրետ նպատակներին»,- ասել է Գախարիան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին