Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է Մի-8 ուղղաթիռի անձնակազմը

19 Մայիս, 2020 23:29
Ռուսաստանում կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է Մի-8 ուղղաթիռի անձնակազմը

Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մերձմոսկովյան Կլինի շրջանում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պատպանության նախարարաությունը, գրում է РИА Новости-ն։

«Մայիսի 19-ին, ժամը 20։00-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչք կատարելիս Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի ՄԻ-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Կլին բնակավայրից 20 կմ հեռավորության վրա: Ուղղաթիռի անձնակազմի կոշտ վայրԷջքի հետեւանքով ստացած վնասվածքներից զոհվել է»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների, աղետի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին