Կարևոր իրադարձություններ

Նախին ՊՆ շենքի մոտից որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ հոսպիտալացվել է մոտ 30 տարեկան տղամարդ

19 Մայիս, 2020 22:42
Նախին ՊՆ շենքի մոտից որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ հոսպիտալացվել է մոտ 30 տարեկան տղամարդ

Այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 02:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 011 բժիշկների հերթապահ խումբը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխել մոտ 30 տարեական տղամարդու: Այս մասին հատնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է ընդունվել «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվողների մեջ կա նաև կին, ով մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է և հեռանալիս ինչ-որ իրեր է դուրս նետել: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին