Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    532
    546

  • RUB

    6,85
    7,2

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հետ

19 Մայիս, 2020 21:35
Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայազգի հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում: Այդ շրջանակում Հանրապետության նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։

Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը Նուբար Աֆեյանն է, ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ստացվել են նախնական տվյալները:

Այդ մասին Նուբար Աֆեյանը տեղեկացրել է նախագահ Սարգսյանին, նշելով, որ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ է անցել։ Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Նուբար Աֆեյանին իր ձեռնարկներում՝ ակնկալելով, որ փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների:

Հանրապետության նախագահն ու ամերիկահայ գործարարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում համավարակի հետ կապված իրավիճակի և դրա հետևանքների հաղթահարման հնարավորությունների ու ուղիների շուրջ: Նախագահն ընդգծել է համատեղ ուժերով իրավիճակը հաղթահարելու կարևորությունը՝ նշելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր դուրս գալ այս նոր փորձությունից:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին