Կարևոր իրադարձություններ

Սոչիից Երևան է վերադառնում 212 քաղաքացի․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

19 Մայիս, 2020 21:07
Սոչիից Երևան է վերադառնում 212 քաղաքացի․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Սոչիից Երևան է վերադառնում 212 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։

«Հայտնում ենք, որ մայիսի 19-ին (ժամը` 18։55-ին) Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի։

Հիշեցնենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Մոսկվայից (մայիսի 25-ին) և Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին