Կարևոր իրադարձություններ

Նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել․ «Ազատություն»

19 Մայիս, 2020 20:56
Նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել․ «Ազատություն»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Հարցաքննության է կանչվել այն դեպքում, երբ ես երեկ արդեն 3-րդ անգամ գրավոր նշեցի, որ մարտի 16-ից Հայրապետյանը գտնվում է արտերկրում, ու բոլորը գիտեն, որ ցամաքային սահմանները փակ են, հանրահայտ փաստ է, որ ավիահաղորդակցություն չկա։ Վարույթն իրականացնող մարմինը հենց այս իրավիճակից օգտվում է, փորձ է անում պատրանք ստեղծել, որ Ռուբեն Հայրապետյանը խուսափում է քննությունից։ Շաբաթ օրը ծանուցում են ուղարկում հարցաքննության ներկայանալու, որ ամսի 18-ին առավոտյան շուտ Ռուբեն Հայրապետյանը ներկայանա»,- ասել է փաստաբանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին