Կարևոր իրադարձություններ

Կրթական ո՞ր բնագավառներում են դեռևս գործում սահմանափակումները․ պարետատան պարզաբաումը

19 Մայիս, 2020 20:28
Կրթական ո՞ր բնագավառներում են դեռևս գործում սահմանափակումները․ պարետատան պարզաբաումը

Վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը: Այս մասին հայտնում են պարետատան լրատվական ծառայությունից։

Այս կապակցությամբ պարետատունը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն՝ շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը:

Պարզաբանման համար նշենք, որ «85.5 Այլ կրթություն»-ը ներառում է կրթական գործունեությունը հետևյալ բնագավառներում՝

Սպորտ

–    մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում

–    հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում

Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում –    ռազմական, մարտարվեստի, յոգայի խմբակների, կենտրոնների և համանման այլ կազմակերպությունների գործունեություն, նպատակաուղղված կիրառական գիտելիքների ձեռքբերմանը
Մշակույթ

–    արտադպրոցական դաստիարակություն և կրթական գործունեություն, որն ուղղված է տեսության դասավանդմանը և գործնական հմտությունների ուսուցմանը երաժշտությունում, գեղանկարչությունում, թատրոնի և արվեստի այլ ձևերում: Այստեղ ուսուցումը դիտվում է որպես հոբբի, հանգիստ և ինքնազարգացում: Այս ենթադասում ընդգրկվող կազմակերպություններն ուսուցման ավարտից հետո չեն տրամադրում մասնագիտական կրթության մասին դիպլոմ կամ աստիճան:

 

Մասնավորապես ներառում է`

–    երաժշտական գործունեություն

–    մանկապատանեկան uտեղծագործական և գեղագիտական կենտրոնների գործունեություն

–    պարի դպրոցների (խմբակների) գործունեություն

–    թատերական դպրոցների (խմբակների) գործունեություն

–    լուսանկարչական դպրոցների (խմբակների) գործունեություն

Վարորդական դպրոցներ

–    Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն

–    օդային և ջրային տրանսպորտի, այդ թվում` առագաստանավերը, վարման ուսուցում (առանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար արտոնագրերի և սերտիֆիկատների տրամադրման)

 
 
Այլ կրթություն

–    Հաշվապահական դասընթացներ

–    Օտար լեզուների դասընթացներ

–    Համակարգչային դասընթացներ

–    Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

–    Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

Ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ, այլ կրթություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում, մասնավորապես՝

 

–    կրոնական ուսուցումը

–    ջրային փրկարարների ուսուցումը

–    գոյատևման վարժանքների ուսուցումը

–    հռետորական արվեստի ուսուցումը

–    արագ ընթերցման ուսուցումը

«Հորդորում ենք զերծ մնալ արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգավորումները շրջանցելու և/կամ յուրովի մեկնաբանելու պրակտիկայից՝ հանուն մեր քաղաքացիների առողջության և անվտանգության պահպանման»,- ասված է պարետատան տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին