Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

100-250 հազար դրամ տուգանքները արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը․ Լենա Նազարյան

19 Մայիս, 2020 20:04
Հեղինակ՝ Լենա Նազարյան
100-250 հազար դրամ տուգանքները արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սիրելի քաղաքացիներ,

Դիմակ կրելը պարտադրվում է նախ եւ առաջ Ձեր եւ Ձեր հարազատների առողջության համար։

Բաց տարածքներում պարտադիր է դիմակի ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԹԵ ԿՐԵԼԸ, փակ տարածքնելում` ՊԱՐՏԱԴԻՐ Է կրելը։

Տուգանքները միայն կանխարգելելու եւ ոչ թե պատժելու խնդիր են լուծում, հենց այս տրամաբանությունից ելնելով ԱԺ-ն այսօր երկու ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով 100.000-250.000 դրամ նախկին տուգանքները նվազեցվում են 10.000 դրամ, որը նաեւ կունենա ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ։

Նրանք ովքեր նախորդ ամիսներին տուգանվել են 100-250 հազար դրամ, այդ տուգանքները եւս կնվազեցվեն` կվճարեք 10 հազար դրամ։

Իսկ տուգանքները արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը։

ԱԺ-ում եւս կրում ենք դիմակներ, միայն միկրոֆոնով խոսելիս եւ սոցիալական հեռավորությունը պահելու դեպքում ենք հանում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին