Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 1 քաղաքացու մոտ․ Արցախի ԱՆ

19 Մայիս, 2020 19:48
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 1 քաղաքացու մոտ․ Արցախի ԱՆ

Արցախում ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝դրական: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։ 

Կորոնավարակակիր քաղաքացին նույն ընտանիքի շրջանակից է և նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում:

Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս գրվեն բժշկական հաստատությունից:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 29 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 69-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին