Կարևոր իրադարձություններ

Մոլդովայի նախագահը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ. աղմկահարույց տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)

19 Մայիս, 2020 19:29
Մոլդովայի նախագահը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ. աղմկահարույց տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)

Երեկ՝ մայիսի 18-ին, համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Մոլդովայի ամենահայտնի գործարարներից մեկը՝ 2015-2019 թվականների երկրի ստվերային ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկը և նրա աջ ձեռքը համարվող գործարար Սերգեյ Յարալովը սև պոլիեթիլենային տոպրակ փորձում փոխանցել երկրի նախագահին:

Մոլդովացի ընդդիմադիր պատգամավոր Յուրի Ռենիցեն պնդում է, որ տոպրակում առնվազն 600 հազար եվրո է եղել:

«Ես այդ դրվագի մասին վաղուց էի լսել, սակայն օրերս իմ ընտրողներից մեկը ինձ փոխանցեց փաստական ապացույցը` այս տեսագրությունը: Իմ տեղեկություններով` այդ տոպրակում 600-ից 800 հազար եվրո կանխիկ գումար կար»,- ասել է պատգամավորը` նշելով, որ այս գործողությունները վկայում են Իգոր Դոդոնի կողմից Սահմանադրության դրույթների խախտման մասին և կարող են նրա իմփիչմենթի հիմք հանդիսանալ:

Նշենք, որ տեսանյութն արվել է 2019 թվականի ամռանը:  

 

Լրահոս

Դիտել ավելին