Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառվարությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին. Փաշինյանը՝ Նեթանյահուին

19 Մայիս, 2020 19:25
Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառվարությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին. Փաշինյանը՝  Նեթանյահուին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառվարությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։

Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստացնել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին