Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսը չկա, վարչապետը դիմակի գործ ա անում․ եթե ուզում եք հավատալ, հավատացե՛ք․ Փաշինյան

19 Մայիս, 2020 18:48
Կորոնավիրուսը չկա, վարչապետը դիմակի գործ ա անում․ եթե ուզում եք հավատալ, հավատացե՛ք․ Փաշինյան

Երբ ասում եմ՝ դիմակ կրեք, նրա համար չէ, որ դիմակից փայ ունենք, ասում եմ՝ յուրաքանչյուրը մտածում է իրա փչացածության աստիճանին համապատասխան: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընթացքում ինչ ասես հերքեցինք: Ասում էին՝ տան վրա 2 մլն դոլար են ծախսել, հերքեցինք, ասում էին՝ ռեկետ են անում, հերքեցինք, էսինչի գործ են անում, չգիտեմ, կոշիկի գործ են անում, հերքեցինք, նարկոտիկի գործ են անում, դա էլ հերքեցինք, կորոնավիրուսը չկա, վարչապետը դիմակի գործ ա անում և այլն: Հիմա եթե ուզում եք հավատաք, հավատացեք: Վաղն էլ ասելու են՝ մարդ ա ուտում ընդմիջումների ժամանակ, ասելու են՝ հողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, թալանեցին, փայ մտան: Եթե պիտի հավատաք, հավատացեք: Ես ստեղ նստած եմ ինչի՞ համար: Դուք եք ինձ բերել ստեղ նստացրել: Ինչի՞ համար եք ինձ էստեղ նստացրել, որ ես ռեկետ անե՞մ, եթե՝ այո, ուրեմն կանեմ, եթե՝ ոչ, ուրեմն չեմ անի: Մեր կողմնակիցները նամակ են գրում, ասում են՝ հերքում տարածեք: Երկու տարի ա, հերքում ենք, կարո՞ղ ա կյանքներս անցնի հերքում տարածելու վրա: Ով ուզում ա հավատա, թող հավատա: Յուրաքանչյուրը մտածում ա իր փչացածության աստիճանի մասին: Հիմա ես էս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ կորոնավիրուս կա: Երբ ասում եմ՝ դիմակ կրեք, նրա համար չէ, որ դիմակից փայ ունենք, ասում եմ՝ յուրաքանչյուրը մտածում է իրա փչացածության աստիճանին համապատասխան»,- ասաց վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին