Կարևոր իրադարձություններ

Երևանում երկու ամսական էգ աղվես են գտել

19 Մայիս, 2020 15:15
Հեղինակ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Երևանում երկու ամսական էգ աղվես են գտել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում գրել է. 

 2020 թվականի մայիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Ձոր-2 թաղամասի բնակիչ Գ.Խանգելդյանից՝ իր սեփական այգու տարածքում գտնվող խորդանոցում հայտնաբերված աղվեսի վերաբերյալ։

 Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 ամսական 1 էգ աղվես։

Արտաքին զննությամբ կենդանին վնասվածքներ չի ունեցել։

 Քաղաքացու հավաստմամբ աղվեսն այգու տարածք մուտք էր գործել Հրազդանի կիրճից։

 Տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցները կենդանուն տեղափոխել են շարժական վանդակ, ապա «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի տարածքում բաց թողել վայրի բնություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին