Կարևոր իրադարձություններ

Երևանում գողություն կատարելու մեղադրանքով մոտ երկու տարի հետախուզման մեջ գտնվող անձ է հայտնաբերվել

19 Մայիս, 2020 13:24
Երևանում գողություն կատարելու մեղադրանքով մոտ երկու տարի հետախուզման մեջ գտնվող անձ է հայտնաբերվել

Երեւանում գողություն կատարելու մեղադրանքով մոտ երկու տարի հետախուզման մեջ գտնվող անձ է հայտնաբերվել։ 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 18-ին, ժամը 16.30-ին, Սիլիկյան խճուղուց բերման է ենթարկվել 27-ամյա Ռուստամ Ե.-ն, որը 2018 թ. սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

Լրահոս

Դիտել ավելին