Կարևոր իրադարձություններ

Այսօր կիրականացվի Սոչի-Երևան չվերթը

19 Մայիս, 2020 11:48
Հեղինակ՝ ՀՀ Քաղավիացիայի կոմիտե
Այսօր կիրականացվի Սոչի-Երևան չվերթը

Ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25): Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն։

«Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղեւորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-ասված է հաղորդագրության մեջ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին