Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Ամուլսարը՝ «դամոկլյան սուր». կառավարությունն այսօր դժվար դիլեմայի առջեւ է հայտնվել. «Փաստ»

19 Մայիս, 2020 08:53
Ամուլսարը՝ «դամոկլյան սուր». կառավարությունն այսօր դժվար դիլեմայի առջեւ է հայտնվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամուլսարի հանքի շահագործումը շարունակում է գործող իշխանության համար «դամոկլյան սրի» կարգավիճակում մնալ, քանի որ, ըստ էության, ոչ մի կարգավորում եւ հստակ ընթացակարգ կառավարությունը չունի եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում չի ունենալու։

 Փաստացի կառավարությունն այսօր դժվար դիլեմայի առջեւ է հայտնվել. մի կողմից՝ էկոլոգիական ռիսկերն են, որոնք ունեն բնապահպանական լուրջ ուսումնասիրության կարիք, մյուս կողմից՝ հարցի ֆինանսական եւ սոցիալական կողմը. խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման, ինչպես նաեւ բազմաթիվ աշխատատեղերի մասին է: Սակայն, ըստ ոլորտի փորձագետների, հարցի նկատմամբ այնպիսի մոտեցում, ինչպիսին ունի օրվա իշխանությունը, այն է՝ առայժմ արհեստականորեն ժամանակ ձգել, հարցի լուծում չէ: 

Մեզ հետ զրույցում մի քանի մասնագետներ նշում էին, որ այսպես թե այնպես, ի վերջո լուծումներ գտնելուց խուսափել հնարավոր չէ, ուստի ժամանակ կորցնելն ու անորոշությունը լավագույն ուղին չեն։ 

Ի դեպ, ուսումնասիրողների կարծիքով, ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հանքի շահագործման դեպքում օգտագործված, արտանետված ջրերը պոչամբարների միջոցով անցնելու են հողի մեջ, քանի որ դիրքը գոգավոր է եւ հիշեցնում է կատլավան։ 

Այսպես, ջրերը, ներծծվելով ընդերք, այնտեղ կարող են խառնվել Ջերմուկի հանքային ջրերի հետ, դե, իսկ հետեւանքների մասին խոսելն այս պարագայում անիմաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին