«Ժամանակ» թերթը գրում է.
«Օրերս կայացել է «Կիլիկիա» ավտոկայանի պահնորդական ծառայության մրցույթը։ Հաղթող է ճանաչվել «Պահապան գրուպ» ընկերությունը։ Ուշագրավ է, որ մրցույթին մասնակցել է ևս մի ընկերություն «Պահապան» անվանումով։
Ավտոկայանի անվտանգությունը Բոգոյից անցավ «Պահապան գրուպ»-ին, սակայն Բոգոն դեռ գործող անձ է «Կիլիկիա» ավտոկայանում։ Նա ունի նաև ուղևորափոխադրող ընկերություն, որը, ընդամենը երկու ամիս առաջ ստանալով փոխադրողի իրավունք, գործունեություն չէր ծավալում՝ թույլ չտալով այդ երթուղում այլ տնտեսվարողներ աշխատեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: