Կարևոր իրադարձություններ

Խմորումներ և կադրային ջարդ՝ ԱԱԾ-ում. Ովքեր են պատրաստվում լրացնել թափուր մնացած պաշտոնները. «Ժամանակ»

19 Մայիս, 2020 08:35
Խմորումներ և կադրային ջարդ՝ ԱԱԾ-ում. Ովքեր են պատրաստվում լրացնել թափուր մնացած պաշտոնները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ազգային անվտանգության ծառայությունում վերջին շրջանի խմորումները և կադրային փոփոխությունները շարունակվում են։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը ազատման դիմում է գրել։ Երեկ տեղեկացանք, որ ազատման դիմումներ են գրել նաև Քննչական դեպարտամենտի երկու բաժնի պետեր։

Մեզ հասած տեղեկություններով՝ կադրային այս փոփոխությունները հաջորդիվ շարունակվելու են նաև ԱԱԾ տնտեսական դեպարտամենտում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ խնդիր է դրված քննարկել ու ստուգել ԱԱԾ բոլոր ղեկավար պաշտոններ զբաղեցնողների աշխատանքի նպատակահարմարությունը։ Այս փուլում նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունավետությունը կասկածի տակ է դրված, ու նրանցից յուրաքանչյուրը կարող է ազատվել ցանկացած պահի։

Սա նշանակում է, որ առաջիկայում ԱԱԾ-ում բազմաթիվ թափուր պաշտոններ կմնան, որը, սակայն, պատրաստվում են լրացնել դատախազական համակարգից։ Մի շարք դատախազներ արդեն պատրաստվել են տեղափոխվել ԱԱԾ՝ պայմանով, որ աշխատավարձերը կվերանայվեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին