Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախկին փոխնախարարն՝ իր ազատման մասին. «Հրապարակ»

19 Մայիս, 2020 08:29
ԿԳՄՍ նախկին փոխնախարարն՝ իր ազատման մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է

Ձեր պաշտոնաթողության պատճառն իսկապե՞ս Հարվարդում սովորելն է, այդ դեպքում ինչո՞ւ չգնացիք՝ հարցրինք ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին։ «Գնացել եմ»: Դուք հիմա Հարվարդո՞ւմ եք։ «Ես հիմա Հայաստանում եմ եւ հետո էլի վերադառնալու եմ այնտեղ»: Տեղեկացրել էիք, որ օրերս աշխատանքի եք անցել հայաստանյան ՄԱԿ-ի գրասենյակում։ «Այո»: Ե՞վ։ «Եվ իմ գործատուի համար դա խնդիր չէ»: Բա ինչպե՞ս եք այս պայմաններում Երեւան-Հարվարդ տրանզիտն ապահովում։ «Դա իմ խնդիրն է. ես սովորում եմ Հարվարդի բիզնես դպրոցում, վերադարձել եմ Հայաստան, որովհետեւ երրորդ մոդուլը պետք է օնլայն անի, եւ չորրորդ մոդուլը, որը ես պետք է ապրիլին ավարտեի, տեղափոխվել է աշուն` կորոնավիրուսի պատճառով, որովհետեւ ողջ աշխարհը փակ է»:

Արժե՞ր 4 ամսվա կրթության համար հսկա պաշտոն, բարեփոխումների ծրագիր «թողնել»։ «Ինտենսիվ կրթություն է, որի ընթացքում ես իմ գիտելիքներն եմ ավելացնում»: Խոսվում էր ԿԳՄՍ-ում գրանտների մասին, ասում էին՝ խնդիրներ ծագեցին, այդ պատճառով աշխատանքը թողեցիք։ «Նման որեւէ խնդիր չի եղել, եւ նման լուրեր տարածողների հետ կապված՝ համապատասխան իրավական քայլեր եմ արել»: Իսկ հնարավո՞ր է իշխանափոխությունից հետո այլ բան պարզվի։ «Ոչ, հնարավոր չէ»:    

 

Լրահոս

Դիտել ավելին