Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Համայնքապետեր են կալանավորվելու. «Հրապարակ»

19 Մայիս, 2020 08:04
Համայնքապետեր են կալանավորվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի եւ Քաջարանի համայնքապետերի տներում։ Քրեական գործ կա Գորիսի ղեկավարի նկատմամբ։ Սիսիանի քաղաքապետ Սարգսյանն էլ խնդիրներ ունի տեղի ոստիկանապետի հետ։ Սյունիքում խոսում են, որ օրերս համայնքապետեր են կալանավորվելու՝ նրանք այս իշխանությունների համար խորթ տարրեր են եւ խանգարում են։

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն են արել։ Ասաց՝ փնտրում էին ինչ-որ քրեական գործին առնչվող ապացույցներ։ Գտե՞լ են։ «Բնականաբար՝ ոչ, ի՞նչ ապացույց կարող էին գտնել Կապանի քաղաքապետի տանը»։ Փարսյանին հարցրինք՝ իրեն համարո՞ւմ է օտար մարմին։ «Օտար մարմին չէի ասի, բայց որ իրենց քաղաքական թիմից չեմ` այո»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին