Կարևոր իրադարձություններ

Հայտնի են կորոնավիրուսով վարակվածության ամենաակնհայտ ախտանիշները

18 Մայիս, 2020 23:56
Հայտնի են կորոնավիրուսով վարակվածության ամենաակնհայտ ախտանիշները

Այժմ մարդիկ պետք է ինքնամեկուսանան, եթե կորցնում են համի և հոտի զգացողությունը, քանի որ դրանք կորոնավիրուսի ակնհայտ ախտանիներ են: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, գրում է Daily Mail-ը:

Մինչ այս կորոնավիրուսի առաջին ախտանշաններն էին համարվում բարձր ջերմությունը և հազը: Այժմ այդ ախտանշաններին ավելացել է երրորդը՝ համի և հոտի զգացողության կորուստը:

Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ՝ այս ախտանշանի առկայության դեպքում մարդը պետք է ինքնամեկուսանա առնվազն 7 օրով, իսկ նրա ընտանիքի անդամները՝ առնվազն 2 շաբաթով:

Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները այս ախտանիշների մասին հայտարարել են ապրիլի 18-ին, իսկ Ֆրանսիայի իշխանությունները՝ դեռևս մարտին։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին